Մե՛նք ենք այս քաղաքի տերը

Երևանի այգիները գնալով ավելի հաճախ են զոհ դառնում մասնավոր շահերով
պայմանավորվածշինարարությանը և բնության հանդեպ անխնա վերաբերմունքին:
Դա անդառնալի վնաս է հասցնում երևանցիներիս կյանքին և առողջությանը:
Երբեմնի լայնարձակ զբոսայգիներից մայրաքաղաքում մնացել են մի քանի ծառախմբեր,
որոնք այլևսբավարար թթվածին չեն արտադրում քաղաքի բնակիչների համար:
Կանաչ տարածքների այսպիսի ոչնչացման և ծառահատման արդյունքում հիվանդությունների
կտրուկ աճ է արձանագրվում:

Հիվանդանում է նաև Երևանը: Փոխվում է նրա դեմքը:
Այգիները, որոնք մաս են կազմում քաղաքի ճարտարապետության, վերացվում են,
իսկ դրանց փոխարեն կառուցվում են քաղաքի տեսքին ոչ համահունչ, տգեղ ու
անորակ շինություններ և սրճարաններ:

Արթնանա՜նք, սթափվե՜նք,
միասին տե՛ր կանգնենք մեր սիրելի քաղաքին և մեր այգիներին: Միասին
ձևավորենք հանրային կանաչ տարածքների պահպանման մշակույթ: Ձեռք ձեռքի
պաշտպանենք բնությունը և մեր ու մեր զավակների առողջ ապրելու իրավունքը:
Բնության և մեր սիրելի քաղաքի հանդեպ հոգատարությունն ու սերն այն ուժն
են, որի առջև կանսա ամեն կամայականություն:
Վերջապես շնչե՜նք:

Մեր խմբի նպատակն է օգտագործել բոլոր իրավական միջոցներն ու հասարակական
կարծիքի արտահայտման ձևերը՝ կանաչ տարածքները ոչնչացնողներին հասարակական
և իրավական պատասխանատվության ենթարկելու և Երևանի զբոսայգիները
պաշտպանելու համար:

Մե՛նք ենք այս քաղաքի տերը: Միասին շենացնենք Երևանը և դարձնենք բա՛րձր մշակույթի քաղաք: